«Շատ գեղեցիկ աղջիկ». Ժաննա Բուտուլյանի հրապուրիչ տեսանյութը

19:39   16 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր հոլովակ է հրապարակել, որում հրապուրիչ կերպարում է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от #Limitless️️ (@jannabutulyan)

Իր միկրոբլոգում հրապարակված կարճ տեսանյութով դերասանուհին, որն օրեր առաջ նշել է ծննդյան օրը, շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար։ Նա սեւ հագուստ է կրում, որը համադրել է խոշոր աքսեսուարի՝ վզնոցի հետ։ Դերասանուհին նախապատվություն է տվել նուրբ շպարին։ «Սեր ու խաղաղություն բոլորիդ»,- գրել է Ժաննան։ «Շատ գեղեցիկ աղջիկ»,- մեկնաբանությունների հատվածում նշել է հետեւորդներից մեկը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Ժաննան հետաքրքիր սպիտակ զգեստ էր ընտրել։ Հագուստն ընդգծել էր դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։ Ժաննան այն համադրել էր բաց գույնի բարձրակրունկների հետ, իսկ կերպարն ամբողջացրել էին պարզ սանրվածքը, արտահայտիչ շպարն ու խոշոր աքեսուարները՝ ականջօղերը։



© NEWS.am STYLE