Վերնաշապիկ մերկ մարմնին. Քորթնի Քարդաշյանը պարծեցել է երկար ոտքերով

22:44   16 հոկտեմբերի, 2019

Հայտնի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը հանրությանն ուրախացրել է ազդեցիկ կադրերով։ 40-ամյա հայուհին լուսանկարվել է միայն վերնաշապիկով։

Աստղը կիսվել է սեւ-սպիտակ լուսանկարով, որում պատկերված է գետնին նստած։ «Քարդաշյանների ընտանիք» իրապատում շոուի աստղն օվերսայզ վերնաշապիկ է ընտրել, որը կրել է մերկ մարմնին։

Հագուստն ընդգծում է նրա երկար ոտքերն ու կանացի կազմվածքը։ Քորթնիի ձեռքին նոթատերեր է եւ հեռախոս։ Կերպարն ամբողջացնում է անփույթ սանրվածքը։ Երկրպագուներին հիացրել է Քորթնիի լուսանկարը։ «Հիասքանչ Քորթնի», «թագուհի», «սքանչելի տեսք ունես», «ցնցող»,- լուսանկարը մեկնաբանել են Instagram-ի օգտատերերը։

Աստղը կիսվել է նաեւ ընտանեկան ջերմ լուսանկարով։ Կադրում նա համբուրում է քնած որդուն՝ Ռեյնին։

Աղբյուրը՝ Graziamagazine

 



© NEWS.am STYLE