Ալեքսիս Օհանյանը խոստանում է թրոլինգի ենթարկել քրոջ նորաթուխ ամուսնուն. առաջին լուսանկարը հարսանիքից

15:57   16 հոկտեմբերի, 2019

Reddit կայքի եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը լուսանկար է հրապարակել քրոջ՝ Հեյլիի հարսանիքից, ուր մեկնել է WCIT 2019-ին ելույթից եւ Երեւանում իր գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսից անմիջապես հետո:

Լուսանկարում պատկերված են հայտնի հայի մտերիմները` հայրը, քույրերը եւ կինը` Սերենա Ուիլյամսը, ինչպես նաեւ նորաթուխ հարազատը, որիշ համար, դատելով լուսանկարի մեկնաբանությունից, հեշտ չի լինելու: «Այժմ ես փոքրիկ եղբայր ունեմ «ծակոցների» համար: Շնորհավորում եմ, քույրիկ: Սիրում եմ քեզ»,- հրապարակումն Instagram-ում մակագրել է հայ միլիոնատերը:

Картинки по запросу

Ալեքսիս Օհանյանը ծնվել է 1983թ.-ի ապրիլի 24-ին Նյու Յորքում: Նրա նախապապն ու նախատատը ծնունդով Խարբերդից են եւ Բիթլիսից: 1910թ.-ին, փրկվելով ցեղասպանությունից, նրանք փախել են ԱՄն, որտեղ հաստատվել են: Համատեղ կյանքի ընթացքում նրանք չորս երեխա են ունեցել` Վերան, Ջոնը (Ալեքսիսի պապը), Էլզան եւ Մերին:

Ալեքսիսը Օհանյանների չորրորդ սերունդն է։ Նրա ծննդյան օրվանից (հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը) հայրը՝ Քրիսը եւ մայրը՝ Անկեն (ազգությամբ գերմանացի) համարել են, որ իրենց որդին վերածննդի խորհրդանիշ է։



© NEWS.am STYLE