Էնրիկե Իգլեսիասը երեխաների հետ խաղում է... Յուրի Նիկուլինի երգի հնչյունների ներքո

19:16   16 հոկտեմբերի, 2019

Էնրիկե Իգլեսիասն ու ռուս 38-ամյա թենիսիստուհի Աննա Կուրնիկովան դաստիարակում են որդուն՝ Նիկոլասին եւ դստերը՝ Լյուսիին։ Աստղային հայրիկը հաճախ է շրջագայություններ ունենում, սակայն միշտ անհամբերությամբ է սպասում տունդարձին։ Instagram-յան էջում նա ցույց է տվել՝ ինչպես է ուրախ ժամանակ անցկացնում փոքրիկների հետ։

Анна Курникова и Энрике Иглесиас

Նա զվարճալի հոլովակ է հրապարակել, որում երեխաների հետ պատկերված է Մայամիի առանձնատանը։ Իգլեսիասը բարձրացնում էր շապիկն, իսկ երեխաները նրան խուտուտ էին տալիս ու ծիծաղում։ Սակայն ռուսալեզու օգտատերերի ուշադրությունը դա չի գրավել։ Հավանաբար Աննա Կուրնիկովան ոչ միայն սիրելիի երաժշտության սիրահարն է, այլեւ չի մոռանում իր արմատների մասին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Enrique Iglesias (@enriqueiglesias)

Պարզվում է՝ 38-ամյա մարզիկը տանը հաճախ է հարազատ երգեր միացնում։ Նոր տեսանյութում կարելի է լսել «Ադամանդե ձեռքը» ֆիլմից հայտնի կոմպոզիցիան՝ «Երգ նապաստակների մասին»։

«Երեք երեխա», «Որքան լավն են», «Ոննկարագրելի լավը», «Հուզեցիք», «Հոգատար հայրիկ», «Երգն Աննա՞ն է ընտրել», «Անմիջապես բարձրացրիք տրամադրությունս», «Պաշտում եմ երեխաներին։ Ձեզ հոր դերը շատ է սազում»,- արտիստի հետեւորդները մեկնաբանել են հրապարակումը։



© NEWS.am STYLE