Արքայազն Հարին լաց է եղել հանրության առջեւ՝ խոսելով որդու՝ Արչիի մասին

20:14   16 հոկտեմբերի, 2019

Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին մասնակցել են WellChild Awards մրցանակների հանձնման ամենամյա արարողությանը։ Դրանք ամեն տարի շնորհվում են ծանր հիվանդ երեխաներին եւ դեռահասներին, որոնք արիաբար պայքարում են իրենց հիվանդությունների դեմ։ Հարին, որը WellChild բարեգործական կազմակերպության հովանավորն է, հանդես է եկել ելույթով։ Նա, մասնավորապես, հիշել է, թե ինչպես անցած տարվա արարողության ժամանակ, որին նույնպես ներկա էր եղել Մեգանի հետ, նրա կինն արդեն երեխա էր սպասում.

«Ես հիշում եմ, թե որքան ամուր էի սեղմել Մեգանի ձեռքը մրցանակը հանձնելու ժամանակ։ Մենք երկուսս էլ մտածում էինք, թե ինչպես ենք ծնողներ դառնալու մի գեղեցիկ օր, ինչպես ենք ամեն ինչ անելու, որպեսզի պաշտպանենք եւ օգնենք մեր երեխային, եթե նա ծնվի լուրջ խնդիրներով կամ հետո հիվանդանա»։

Հարին  մեկ անգամ եւս ընդգծել է, որ այս տարի առանձնակի է վերաբերվում իր կողմից հովանավորվող հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորություններին։  Երեխաների եւ նրանց անձնուրաց ծնողների հետ խոսակցությունները կպչում են նրա սրտի լարերին ինչպես երբեք։

Հուզառատ ելույթի ժամանակ երիտասարդ հայրիկը հանկարծ չափից ավելի հուզվեց։ Նա ընդհատեց խոսքը եւ կախեց գլուխը։ Արքայազնը չկարողացավ զսպել արցունքները։ Արարողության վարողը՝ դերասանուհի Գաբի Ռոսլինը, մոտեցավ ելույթ ունեցողին եւ բարեկամաբար թփթփացրեց թիկունքին։ Նա Մեգան Մարքլի ամուսնուն թեւանցուկ արեց եւ փորձեց քաջալերել նրան։

Արդյունքում՝ Հարին հավաքեց իրեն, հայտարարեց հաղթողներին եւ նրանց հանձնեց մրցանակները, տեղեկացնում է US Weekly-ին։

Մամուլի ասուլիսի ժամանակ Սասեքսի դքսուհին նույնպես չկարողացավ զսպել հույզերը։ Ներկա գտնվողները հասցրին նկատել մի քանի քնքուշ հայացքներ, որոնք Մեգանն ուղղեց արքայազն Հարիին։

Լուսանկարները՝ Chris Jackson/Getty Images, Legion Media



© NEWS.am STYLE