Գրավիչ. Շողեր Թովմասյանը՝ վառ շպարով

16:41   17 հոկտեմբերի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ վերնաշապիկ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար. կարմիր շրթներկով ընդգծված են շուրթերը։ Դերասանուհու կերպարը դուր է եկել հետեւորդներին, նրանք հաճոյախոսություններ են գրել. «Գեղեցիկ», «տաղանդավոր դերասանուհի»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Շողեր Թովմասյանը սեւ բլուզ էր կրում։ Նա գեղեցիկ սանրվածք էր ընտրել եւ վառ դիմահարդարում, ընդգծված էին աչքերը, շուրթերը ներկված էին կարմիր շրթներկով։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE