Տիմատին երկրորդ անգամ հայր է դարձել (ֆոտո)

20:24   16 հոկտեմբերի, 2019

Ռեփեր Տիմաին երկրորդ անգամ հայր է դարձել։ Instagram-յան էջում երաժիշտը հայտնել է որդու լույս աշխարհ գալու մասին եւ փոքրիկի հետ համատեղ լուսանկար հրապարակել։

Ռեփերը հայտնել է, որ երեխան լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 16-ին։ Տղային Ռատմիր անունն են տվել։

Հայտնիների երկրպագուներն ու գործընկերները հիվանդանոցում արված կադրերը տեսնելիս չեն զսպում հիացմունքը։ Օգտատերերը շնորհավորում են նորաթուխ ծնողներին եւ նրանց մաղթում պահպանել սերը միմյանց հանդեպ ու երեխային դաստիարակել համերաշխ ընտանիքում։

View this post on Instagram

A post shared by Black Star (@timatiofficial) on

Ըստ ամենայնի՝ երեխային անվանել են ի պատիվ ռեփերի մտրիմ ընկերոջ՝ Ռատմիր Շիշկովի, որի հետ նա ծանոթացել է 2004թ.-ին «Фабрика звезд-4» հեռուստատեսային նախագծի ընթացքում։ Դոմինիկ Ջոկերի եւ Անաստասիա Կոչետկովայի հետ նրանք հիմնեցին «Բանդա» խումբը, որը թողարկեց «Новые люди» ալբոմը, մի քանի տեսահոլովակ եւ համերգային շրջագայություններ սկսեց Ռոսաստանում։ Երիտասարդ երաժիշտները զուգահեռաբար բիզնեսով էին զբացվում եւ արեւմտյան հանդիսատեսին գրավելու ծրագրեր կազմում։  Մարտի 23-ին 19 տարեկան հասակում Ռատմիր Շիշկովը մահացավ ավտովթարի հետեւանքով։

Այս տարվա ապրիլին Տիմատին ներկայացրեց «Помнишь» տեսահոլովակը։ Երգը ձայնագրվել էր Շիշկովի հետ նրա մահվանից կարճ ժամանակ առաջ։ 



© NEWS.am STYLE