Գեղեցիկ ու գրավիչ. Իննա Խոջամիրյանի լուսանկարը

13:14   17 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը ներկայացրել է իր նոր ֆոտոշարքը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին գրավիչ ու ոճային կերպարում է։ Նա շագանակագույն հագուստ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Հագուստն ընդգծում է Իննայի գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին «թաց» դիմահարդարում է ընտրել եւ մեղմ շպար։ Հետեւորդներին լուսանկարներն ակնհայտորեն դուր են եկել. դերասանուհու էջը լի է հաճոյախոսություններով։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր տաճարի ֆոնին։ Նա ջինսե տաբատ էր կրում, վառ բլուզ եւ սպորտային կոշիկներ։ «Երերույքի տաճար... Թուրքական սահմանին կից, 4րդ դար՝ հեթանոսական մեհյանի հիմքի վրա կառուցված... Անբացատրելի էներգետիկա կա էստեղ...»,- մեկնաբանություններում գրել էր նա։

Լուսանկարները՝ @tyom_akop, @lon__94



© NEWS.am STYLE