«Երբեք մի դադարեք հավատալ, որ դուք կարող եք». Լիլիթ Բաբասյանի գրավիչ լուսանկարն ԱՄՆ-ից

14:12   17 հոկտեմբերի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը կիսվել է ԱՄՆ-ում արված լուսանկարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը ոճային ու գրավիչ կերպարում է. նա հետաքրքիր շրջազգեստ է կրում եւ կանաչ տոպ։ Նա հագուստը համադրել է սեւ պայուսակի ու նույն գույնի սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Երբեք մի դադարեք հավատալ, որ դուք կարող եք»,- լուսանկարը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը պատկերված էր լողափի ֆոնին։ Նա ոճային կերպարում էր՝ ջինսե շորտ, սպիտակ պայուսակ եւ ջինսե բաճկոն։ Լիլիթը նուրբ վնոց էր կրում եւ սեզոնի ամենաթրենդային պայուսակներից մեկը։ «Վայելեք ձեր կյանքը»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Լիլիթը՝ օգտագործելով մի քանի հեշթեգ՝ «ԱՄՆ», «ճանապարհորդություն»։



© NEWS.am STYLE