«Միշտ յուրահատուկ». Սոնա Ռուբենյանը՝ շքեղ զգեստով

15:15   17 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սոնան երկար կանաչ զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Նա գեղեցիկ սանրվածք է ընտրել, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Երգչուհին կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ ականջօղերով։ Հետեւորդները շտապել են դրական մեկնաբանություններ գրել։ «Միշտ յուրահատուկ», «շատ գեղեցիկ»,- նշել են օգտատերերը։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր մեղմ կերպարում։ Սոնան սեւ հագուստ էր կրում, իսկ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան՝ գրելով. «Գեղեցկուհի»։

Լուսանկարը՝ @arginephoto



© NEWS.am STYLE