Հռիփսիմե Հակոբյանի ջերմ ընտանեկան լուսանկարն Արցախից

18:45   17 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդու հետ։ Կադրերն արվել են Արցախում։ Երիտասարդ մայրիկը սպորտային կերպար է ընտրել՝ մուգ գույնի տաբատ, սեւ բլուզ եւ սպորտային կոշիկներ։ Կադրերում մայր ու որդի ջերմ գրկախառնված են։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներն արվել էին արցախյան գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Երգչուհին մուգ գույնի ջինսե տաբատ էր կրում, սեւ բլուզ եւ կանաչ պիջակ։ Նա սպորտային կոշիկներ էր կրում, իսկ կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ արեւային ակնոց եւ նուրբ վզնոց։ «Գեղեցկուհի», «հզոր տեսարան»,- հրապարակման մեկնաբանություններոմ գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE