Իրինա Շեյքը «վտանգավոր» շրջազգեստով պարծեցել է սլացիկ կազմվածով

19:45   17 հոկտեմբերի, 2019

33-ամյա մոդել Իրինա Շեյքը հանրությանն է ներկայացել գայթակղիչ կտրվածքով հագուստով։ Շեյքը ցուցադրել է սլացիկ ոտքերն ու գեղեցիկ արեւայրուքը։

Բրեդլի Քուփերի նախկին սիրելին մասնակցել է իտալական Falconeri ապրանքանիշի խանութի բացմանը Նյու Յորքում։ Շեյքն ապրանքանիշի դեսպանն է։ Իրինան միջոցառմանը հայտնվել է էլեգանտ կերպարով՝ կիսաթափանցիկ տոպ եւ միջին երկարության շրջազգեստ, որը ոտքի հատվածում առանձնանում է խորը կտրվածքով։ Մոդելը բարակ որովայնն ընդծգել է կաշվե գոտիով։ Աստղը կերպարն ամբողջացրել է սեւ պայուսակով, դասական բարձրակրունկներով ու վզնոցով։

Իրինան երկրպագուներ հետ կիսվել է հանդուգն լուսանկարով, որում պատկերված է բարում։ Մոդելի երկրպագուները հիացած են նրա նոր կերպարով։ «Հիասքանչ Իրինա», «ինչպիսի ոտքեր», «սեւ գույնը ձեզ շատ է սազում»,- գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ Getty Images, Instagram



© NEWS.am STYLE