Պատռված տաբատ, սպորտային կոշիկներ. Անժելա Սարգսյանի լուսանկարները

23:49   17 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, որն արդեն տեւական ժամանակ է՝ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա ոճային հագուստ է կրում՝ բաց գույնի ջինսե տաբատ, սպիտակ տոպ։ Անժելան դրանք համադրել է կարմիր սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել է սպիտակ լայնեզր գլխարկը։ Դերասանուհին շպարված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Անժելան սպիտակ, պուտավոր զգեստ էր կրում։ Դերասանուհին այն համադրել էր նույն երանգի լայնեզր գլխարկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր վզնոցը, ժամացույցն ու թեւնոցները։ Լուսանկարները մեկնաբանված չէին։



© NEWS.am STYLE