«Ձեր հիշողությունը մի լցրեք վիրավորանքներով...». Մերի Հակոբյանի հմայիչ լուսանկարը

21:41   17 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են ավտոմեքենայում։ Դերասանուհին վառ կարմիր բլուզ է կրում եւ պարզ սանրվածք է ընտրել։ Նա արտահայտիչ շպարով է, ընդգծված են շուրթերն ու աչքերը։ «Ձեր հիշողությունը մի լցրեք վիրավորանքներով, հակառակ դեպքում այնտեղ կարող է տեղ չմնալ գեղեցիկ ակնթարթների համար...»,- հրապարակումը ռուսերենով մեկնաբանել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մոխրագույն հագուստ էր կրում եւ սեւ վերնազգեստ։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար։ «Ոչ ոք չի գնահատում այն, ինչ չափազանց շատ է...»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE