Լրագրողներն անվանել են Հոլիվուդի ամենաազդեցիկ մարդուն

18:11   17 հոկտեմբերի, 2019

The Hollywood Reporter պարբերականի լրագրողները կազմել են զվարճանքի ոլորտում Հոլիվուդի ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշը։

Առաջին տեղը զբաղեցրել է The Walt Disney ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը։ Նշվում է, որ Disney ստուդիայի ֆիլմերն ընթացիկ տարում ութ միլիոն դոլար են ապահովել։

Картинки по запросу

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են Ռիդ Հասթինգսն ու Թեդ Սարանդոսը՝ Netflix-ի գլխավոր տնօրենն ու գլխավոր կոնտենտ-տնօրենը։ Երրորդ հորիզոնականում NBCUniversal-ի կառավարիչ Բրայն Ռոբերտսն ու Սթիվ Բուրքեն են։

Marvel-ի ղեկավար Քեւին Ֆայգին, որին վերջերս նշանակել են ընկերության բոլոր ստորաբաժանումների ստեղծագործական տնօրեն, զբաղեցրել է հինգերորդ տեղը։

Картинки по запросу "vbitkm b ,fhfr j,fvf getty images"

Վարկանիշում առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի հետ, որոնք այս տարվա օգոստոսին Netflix-ի համար ներկայացրել են վավերագրական ֆիլմ Օհայո նահանգի արդյունաբերության մասին։ Նրանք զբաղեցրել են 50-րդ տեղը։

Картинки по запросу "jlo getty images"

Դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը 92-րդ տեղում է «Մերկապարուհիները» կինոնկարի համար։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE