Մարգարիտա Սիմոնյանը պատմել է ամուսնու ու որդու վեճերի, ինչպես նաեւ նրա «բակային հայերենի» մասին

11:11   18 հոկտեմբերի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը եւ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի երեխաները գրավել են Instagram-ի շատ օգտատերերի սրտեր, թեեւ նրանց ոչ ոք չի տեսել։ Սիմոնյանը թաքցնում է Բագրատի եւ Մարիանայի դեմքերը, սակայն ցուցադրում է հինգ լեզուներով մայրենիի նման խոսելու նրանց կարողությունները։ Այդ ամենը ճիշտ դաստիարակության շնորհիվ է. նրանց հետ յուրաքանչյուր օր զբաղվում են լեզվակիր ուսուցիչները։ Երեխաների համար դա պարզապես խաղ է, նրանք նույնիսկ չգիտեն, որ սովորում են։ Նկարում են, զբոսնում, երգում, մուլտֆիլմեր դիտում. պարզապես այդ ամենը տեղի է ունենում տարբեր լեզուներով։

Картинки по запросу

Երեկոյան ժամերին Մարգարիտայի հորեղբայրը, որին նա կնոջ հետ վաղուց տեղափոխելու է իր ու Տիգրանի տուն, երեխաների հետ շփվում է հայերենով, թեեւ նրանց ծնողները նախնիների լեզվով գրեթե չեն խոսում։ Որպես ապացվույց՝ Սիմոնյանը զվարճալի պատմություն է ներկայացրել.

«Բագրատը մեկուկես տարեկան էր, երբ Տիգրանը նրան ելակ ցույց տվեց ու հայերենով հարցրեց՝ ինչ է սա։

- Ելակ,- պատասխանեց Բագրատը։

- Ոչ, որդիս, սա կլուբնիկ է,- իր բակային հայերենով պատասխանեց Տիգրանը։

- Տիգրան ջան,  «клубника» հայերենով հնչում է «ելակ»,- նրբանկատորեն ուղղեղ հորեղբայրս, որը պատկերված է տեսանյութում»։

Պարզվում է՝ Տիգրանը բավական զվարճալի ձեւով է արձագանքել՝ Մարգարիտային առաջարկելով երրորդ երեխային ունենալ։



© NEWS.am STYLE