«Առյուծ արքա»-ի ռեմեյքը հիասթափեցրել է Էլթոն Ջոնին

13:12   18 հոկտեմբերի, 2019

Բրիտանացի երգիչ եւ կոմպոզիտոր Էլթոն Ջոնը քննադատել է այս ամռանը թողարկված «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի երաժշտությունը, որը նույնանուն հայտնի մուլտֆիլմի նոր տարբերակն է։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

««Առյուծ արքա»-ի նոր տարբերակն ինձ համար մեծ հիասթափություն էր, քանի որ նրանք փչացրել են երաժշտությունը։ Երաժշտությունը բնօրինակի կարեւորագույն մասն էր, սակայն ժամանակակից ֆիլմի երաժշտությունը նույն ուժը չունի։ Կախարդանք ու ուրախությունը կորցրել են»,- ասել է Ջոնը։

Քանի որ Էլթոն Ջոնն ակտիվ մասնակցություն է ունեցել 1994թ.-ի բնօրինակ ֆիլմի սաունդթրեքի ստեղծմանը, նրան հրավիրել են նաեւ աշխատելու նոր ֆիլմի վրա։ Սակայն «Առյուծ արքա»-ի նոր տարբերակի համար երգիչն ու կոմպոզիտորը միայն մի երգ է գրել՝ «Never too late»։

«Ես կցանկանայի ավելի ներգրավված լինել նախագծի վրա աշխատանքներին, սակայն մուլտֆիլի ու դրա սաունդթրեքի ստեղծագործական մտահղացումն այս անգամ տարբեր էին, իմ կարծիքը չէր ողջունվում, եւ դրան նույնքան հարգանքով չէին վերաբերվում, որքան նախկինում։ Դա շատ վշտացրեց ինձ։ Բայց ես երջանիկ եմ, որ երաժշտական ճիշտ ոգին ապրում է «Առյուծ արքան» մյուզիքլում»- հավելել է նա։



© NEWS.am STYLE