Ջենիֆեր Էնիսթոնը ներողություն է խնդրել «կոտրված» Instagram-ի համար

14:11   18 հոկտեմբերի, 2019

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն Instagram սոցիալական ցանցում հետեւորդների աճի ռեկորդ է սահմանել։ Այդ մասին տեղեկատվությունը հայտնվել է Guinness World Records-ի կայքում։

Картинки по запросу

Դերասանուհին մեկ մլն հետեւորդ է հավաքել ընդամենը 5 ժամ 16 րոպեում։ Նա առաջին ինքնանկարը հրապարակել է հոտկտեմբերի 15-ին։ Դրանում Էնիսթոնը պատկերված է «Ընկերները»  սերիալի իր գործընկերների հետ։ Շատ հայտնիներ ուրախացել են, որ աստղը վերջապես գրանցվել է սոցիալական ցանցում եւ սկսել են ակտիվորեն մեկնաբանություններ թողնել նրա էջում։

Նախքան այդ նման ձեռքբերմամբ կարող էր հպարտանալ Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի էջը, որոնց մեկ մլն հետեւորդ բաժանորդագրվել է վեց ժամվա ընթացքում։

Էնիսթոնի առաջին հրապարակումից հետո համացանցում սկսեցին կատակել, որ նա կոտրել է Instagram-ը։ Դերասանուհին դրան արձագանքել է երկրորդ հրապարամամբ՝ տեսանյութ տեղադրելով, որում կոտրում է հեռախոսը։ «Երդվում եմ, չէի ցանկանում կոտրել այն։ Շնորհակալ եմ ուրախ, փայլուն ընդունելության համար»,- տեսանյութի մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Jennifer Aniston (@jenniferaniston)

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE