Christian Dior-ը հրապարակային ներողություն է խնդրել Պեկինից. մեղավորն աշխատակիցներից մեկն է

15:11   18 հոկտեմբերի, 2019

Ֆրանսիական Christian Dior ապրանքանիշը հրապարակային ներողություն է խնդրել շնորհանդեսի ընթացքում Չինաստանի քարտեզն առանց ինքնավար Թայվանի ներկայացնելու համար, հայտնում է Reuters-ը։

«Ընկերության առանձին աշխատակցի սխալ հայտարարությունները ոչ մի դեպքում չեն ներկայացնում ամբողջ ընկերությունը, Չինաստանի հարցով Christian Dior-ի դիրքորոշումը նույնն է մնում»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել  է Weibo սոցիալական ցանցում Dior-ի պաշտոնական էջում։

Картинки по запросу

Կոնֆլիկտը սկսվել է, երբ Dior-ի՝ անձնակազմի կառավարման բաժնի ղեկավարը Խանչժոուի համալսարաններից մեկում խանութների ցանցի ներկայացման ընթացքում ապագա աշխատակիցներին Չինաստանի քարտեզը ցույց է տվել առանց Թայվանի։ Դա խնդրահարույց է չինացիների համար, քանի որ պաշտոնական Պեկինը Թայվանը «անջատված» է համարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքից։ Փաստացի Թայվանի ինքնուրույնությունը ճանաչել է միայն 20 երկիր, սակայն դա նրան չի խանգհարում զարգանալ եւ պահպանել իր անկախությունը Պեկինից։



© NEWS.am STYLE