Շքեղ. Էվա Խաչատրյանի գրավիչ կերպարը

10:41   18 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին մուգ գույնի զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Էվան այն համադրել է գեղեցիկ աքսեսուարների՝ խոշոր ականջօղերի հետ։ Կերպարն ամբողջացնում են վառ շպարն ու գեղեցիկ սանրվածքը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին երեկոյան կերպարում էր։ Նա սեւ, երկար զգեստ էր կրում, որն առաձնանում էր ոտքի հատվածում համարձակ կտրվածքով։ Դերասանուհին այն համադրել էր խոշոր աքսեսուարների՝ ականջօղերի հետ, իսկ կերպարն ամբողջացնում էր վառ շպարը։

Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotographyy



© NEWS.am STYLE