Ազգային ուտեստների եւ «Հարմոնի Երեւան» նորաձեւության յուրօրինակ համադրությունը

11:39   18 հոկտեմբերի, 2019

Կարեն Դերմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 17-ին կայացավ հայկական ավանդական ուտեստների գույների եւ առհասարակ հյուրընկալության կոնցեպտուալ հիմքով ստեղծված զգեստների հավաքածուի նորաձեւության բացառիկ ցուցադրությունը, որը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ու «Հարմոնի Երեւան» նորաձեւության տան համատեղ նախագիծն էր:

Ստեղծարար էսթետիկայի այս երկու աշխարհների՝ խոհանոցի եւ նորաձեւության յուրօրինակ համադրության համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ազգային խոհանոցն ու մշակույթը: GASTRO COUTURE նախագծի նպատակը հայկական ավանդական խոհանոցը նորովի եւ ֆյուժնի համատեքստում ներկայացնելն է:

Նորաձեւության ցուցադրության մասին ավելին դիտեք մեր պատրաստած տեսանյութում եւ մի մոռացեք բաժանորդագրվել NEWS.am STYLE-ի Youtube-յան ալիքին։

 Մելինե Տոնոյան

Հայկ Տոնոյան



© NEWS.am STYLE