«Սիրելու եւ սիրված լինելու զգացումը կնոջն իսկապես ամենազոր է դարձնում». Աննա Թովմասյանի հմայիչ լուսանկարը

13:41   18 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր լուսանկար է հրպարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգիչ Արամեի կինը նուրբ կերպարում է։ Նա արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Երգչուհին նախապատվություն է տվել պարզ սանրվածքին, իսկ մեկնաբանություններում գրել է. «Դուք գիտեք, որ ձեզ սիրում են: Սիրելու եւ սիրված լինելու զգացումը կնոջն իսկապես ամենազոր է դարձնում»:

Ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին բաց վարդագույն զգեստ էր կրում։ Նա գեղեցիկ աքսեսուարներ էր ընտրել՝ արծաթագույն ականջօղեր ու վզնոցներ։ Կերպարն ամբողջացնում էր նուրբ շպարը, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում երգիչ Արամեի կինը լավ օր էր մաղթել հետեւորդներին։



© NEWS.am STYLE