Ոճային ու հմայիչ. Անուշիկ Ալավերդյանի աշնանային կերպարը

14:45   18 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին ոճային հագուստ է կրում։ Նա սեւ զգեստ է ընտրել, որը համադրել է բաց գույնի ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացնում են սեւ սպորտային կոշիկները։ Երգչուհին պարզ սանրվածք է ընտրել ու մեղմ շպար։ «Երբ մանկական միջոցառումների ժամանակ լուսանկարչին փախցնում ես»,- մեկնաբանություններում կատակել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին սպիտակ, երկար շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սեւ տոպի հետ: Երիտասարդ մայրիկը բարձրակրունկներ էր ընտրել եւ սեւ, խոշոր պայուսակ: Կերպարն ամբողջացնում էին գեղեցիկ սանրվածքն ու արեւային ակնոցը: «Եկել ենք հրաշք զարմուհուս մկրտությանը»,- մեկնաբանություններում գրել էր նա:  



© NEWS.am STYLE