«Ճանապարհի ընկեր». Անահիտ Սիմոնյանի ու Լիլիթ Բաբասյանի լուսանկարը

21:56   18 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ու դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանն, այս օրերին միասին ԱՄՆ-ում են։ Մտերիմ ընկերուհիներն արդեն իսկ հասցրել են համատեղ կադրեր տեղադրել։

Նոր լուսանկարով կիսվել է Լիլիթը։ Ընկերուհիները սեւ, կարճ զգեստներ են ընտրել, որոնք համադրել են սպորտային կոշիկների հետ։ Ալեքսանդր Բաբասյանի կինը խոշոր ակնոց է կրում եւ աքսեսուարներ։ «Ճանապարհի ընկեր»,- իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարն այսպես է մակագրել նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը ոճային ու գրավիչ կերպարում էր. նա հետաքրքիր շրջազգեստ էր կրում եւ կանաչ տոպ։ Նա հագուստը համադրել էր սեւ պայուսակի ու նույն գույնի սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Երբեք մի դադարեք հավատալ, որ դուք կարող եք»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE