«Միշտ էլեգանտ». Արմինկայի լուսանկարը Մալիբուից

16:43   18 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Արմինկան կիվել է նոր լուսանկարով, որն արվել է Կալիֆոռնիայում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Երգչուհին, ինչպես միշտ, ոճային հագուստ է ընտրել։ Նա բաց գույնի, պատռված ջինսե տաբատ է իրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ թեւնոցներ, եւ նուրբ շպարը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել. «Ճաշակով, միշտ էլեգանտ Արմինկա», «անթերի գեղեցկություն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում էր. նա բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, սպիտակ վերնաշապիկ։ Երգչուհին հագուստը համադրել էր վառ գույնի բարձրակրունկների հետ։ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին արտահայտիչ շպար էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ»։



© NEWS.am STYLE