«Օվկիանոս». Լիա Զախարյանի լուսանկարը

23:47   18 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանն օվկիանոսի ֆոնին արված նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ, պատռված տաբատ է կրում, որը համադրել է վառ գույնի վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են պարզ սանրվածքն ու բարձրակրունկները։ Դերասանուհին մեկնաբանությունների հատվածում մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «ճամփորդություն», «քաղաք», «օվկիանոս», «տրամադրություն», «կենսակերպ»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от lia (@zakharyan.lia)

Օրեր առաջ հրապարակված հոլովակում Լիան տոնական կերպարում էր։ Նա կապույտ, կիպ զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, փոքրիկ, սեւ պայուսակ։ Լիան հագուստը համադրել էր սեւ բարձրակրունկների հետ։ «Դու երբեք չես իմանա...»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Լիան՝ հետեւորդներին առաջարկելով շարունակել միտքը։



© NEWS.am STYLE