Յուլյա Ֆինկի աշնանային street style-ը

18:41   18 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է տեղադրել, որում ոճային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ տաբատ է կրում, որը համադրել է զոլավոր շապիկի հետ։ Յուլյան նախապատվություն է տվել սպիտակ սպորտային կոշիկներին, իսկ կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ արեւային ակնոց, խոշոր ականջօղեր, սեւ պայուսակ։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Յուլյան պատկերված էր ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի հետ։ Գեղեցիկ զույգը ոճային կերպարներ էր ընտրել։ Յուլյան սեւ կաշվե բաճկոն էր կրում, արեւային ակնոց, խոշոր ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել էր կարմիր շրթներկը։ «Գյումրի»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE