12:27 18 հուլիսի, 2013Ռուսական բալետի հանրահայտ արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան սեպտեմբերին ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջեւ: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատում է նաեւ արտիստուհու PR-մենեջեր Նատալյա Նիկիտինան:
Սեպտեմբերի 15-ին Վոլոչկովան համերգ կտա Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Բեմում հանդես կգան նաեւ Մեծ թատրոնի մեներգիչ Ռենատ Արիֆուլինը, Անաստասիա Վոլոչկովայի շոու-բալետը եւ «Վիբրացիա» դուետը: