«Այս աշունը նման է արեւոտ եւ լուսավոր գարնան...». Հասմիկ Խոջյան

19:39   18 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին մոխրագույն շապիկ է կրում։ Նա նախապատվություն է տվել պարզ սանրվածքին ու թեթեւ շպարին։ Կերպարն ամբողջացրել  արեւային ակնոցը։ «Այս աշունը նման է արեւոտ եւ լուսավոր Գարնան...»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր ավտոմեքենայում։ Հասմիկ Խոջյանը կարմիր, զոլավոր հագուստ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել նուրբ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու շտապել հաճոյախոսություններ անել Հասմիկին։



© NEWS.am STYLE