Լեդի Գագան նետվել է երկրպագուի գիրկն ու ընկել բեմից (վիդեո)

16:12   18 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Լեդի Գագան ելույթի ընթացքում երկրպագուի հետ ընկել է բեմից։ Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է Twitter-ում։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Լեդի Գագայի՝ Լաս Վեգասում կայացած համերգի ընթացքում։ Ելույթի ընթացքում երգչուհին բեմ է հրավիրել երկրպագուներից մեկին եւ անսպասելիորեն նետվել նրա գիրկը։ Տղան անակնկալի է եկել, շփոթվել, քանի որ չէր սպասում, որ սիրելի երգչուհին իրեն ոչ միայն բեմ կկանչի, այլեւ իր հետ «կեղտոտ» պարեր կկատարի։

Картинки по запросу

Ընկնելուց հետո արտիստը շարունակել է ելույթը, կարծես ոչինչ չի եղել, Twitter-ում հայտնել են նրա երկրպագուները։ Առայժմ հայտնի չէ նրա երկրպագուի ճակատագիրը։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE