Հայտնի ֆեշն բլոգեր Hey Irma-ի հերթական անդրադարձը. այս անգամ՝ Երեւանից հայ դիզայների մասին (վիդեո)

17:15   18 հոկտեմբերի, 2019

Mercedes-Benz Fashion Week Russia-ը Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում նորաձեւության ոլորտի գլխավոր իրադարձությունն է։ Այս տարի դրան մասնակցել է նաեւ The Muse ապրանքանիշի հայ դիզայներ Մանե խաչատրյանը, որը հասցրել է աշխատել Քորթնի Քարդաշյանի հետ նրա Երեւան այցի ընթացքում։ Մոսկվայում նորաձեւության շաբաթի Pop-up-ի ընթացքում Մանեն ներկայացրել է նոր հավաքածուն, որն արդեն հասցրել են նկատել մի շարք ոճաբաններ ու քննադատներ։

Հայտնի ֆեշն բլոգեր Hey Irma-ն (Իրմա Օգանովա) բարձր է գնահատել զգեստները, որոնք ներկայացվել են դիզայների կողմից։

«Ես համառորեն արհամարհում եմ նորաձեւության շաբաթները, սակայն այս ապրանքանիշն արժեր անցնել սնափառության այս տոնավաճառը»,- նշել է Իրման։ Բլոգերը ցուցադրել է դիզայների գունային վառ լուծումները, ինչպես նաեւ մի քանի նորաձեւ համադրություն։

Իրմա Օգանովան Ռուսաստանի նորաձեւ  շրջանակներում ոճի կուռք է։ Նա հայտնիություն ու իր էջում գրեթե կես մլն հետեւորդ է ձեռք բերել իր յուրօրինակ ոճի՝ վառ գույների, անհավանական համադրությունների եւ վառ ժպիտի շնորհիվ։



© NEWS.am STYLE