«Физрук» սերիալից հայտնի Պոլինա Գրենցը դարձել է «Холостяк» շոուի մասնակիցը

22:42   18 հոկտեմբերի, 2019

«Физрук» սերիալի աստղ Պոլինա Գրենցը կպայքարի «Холостяк» շոուի նոր հերոս Անտոն Կրիվորոտովի սիրտը գրավելու համար։ Դեռեւս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ 24-ամյա դերասանուհին եւ բլոգերը կդառնա 20 գեղեցկուհիներից մեկը, որոնք կհայտնվեն նախագծի նոր եթերաշրջանում։ Նախագծում Գրենցի հնարավոր հայտնվելու պատճառ են անվանում ընկերական հարաբերությունները Դուսյա Բուբելի հետ. ըստ Super պորտալի տեղեկությունների՝ հենց նա է ընտրում մոդելրներին հեռուստանախագծի նկարահանումների համար։

Հիշեցնենք՝ Պոլինա Գրենցը հայտնիություն է ձեռք բերել «Физрук» սերիալում նկարահանումների շնորհիվ։ Սակայն վերջին շրջանում ուրախացնում է ոչ միայն կինոյում իր դերերով, այլեւ սոցիալական ցանցում հրապարակված հոլովակներով։ Նա ակտիվորեն տեսանյութեր է հրապարակում, որոնցում կիթառ է նվագում ու երգում։

Super-ի փոխանցմամբ՝ դերասանուհին, որին նայելով դժվար է հիշել գեր Սաշա Մամաեւային, ցերջերս դարձել է «Бубель МГТ» գործակալության մոդելը, որը ղեկավարում է Դարյա Կլյուկինայի մտերիմ ընկերուհի Դուսյա Բուբելը։ Հատկանշական է, որ այդ գործակալությունում աշխատում են նաեւ Միլանա Տյուլպանովան, նախորդ եթերաշրջանի ֆինալիստ Վիկտորյա Կորոտկովան, ինչպես նաեւ Դարյա Կլյուկինան, որը հաղթանակ է տարել նախագծի վեցերորդ եթերաշրջանում։



© NEWS.am STYLE