«Ինձ շտապ ամռան չորրորդ ամիս է հարկավոր». Օլյա Հակոբյանի գրավիչ լուսանկարը

10:47   19 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում դերասանուհին ջինսե շորտ  է կրում եւ մուգ գույնի տոպ։ Հագուստն ընդգծել է Օլյայի գեղեցիկ կազմվածքը։ «Ինձ շտապ ամռան չորրորդ ամիս է հարկավոր»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին գեղեցիկ սեւ զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Օլյան նույն գույնի բարձրակրունկ կոշիկներ էր ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ «Մեծ, սեւ զգեստ»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին, որի հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել։ «Գեղեցիկ զգեստ, գեղեցիկ կին»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE