Էմիլի Ռատակովսկին անկեղծ դեկոլտեով միկրոբիկինիով հանգստանում է Մայամիում առանց ամուսնու

10:11   19 հոկտեմբերի, 2019

Էմիլի Ռատակովսկին սիրում է երկրպագուներին ուրախացնել համարձակ լուսանկարներով, որոնցում լողազգեստ է կրում։ Աստղը հերթական անգամ պարծեցել է լողափնյա նոր կերպարով։

Ռատակովսկին այժմ գտնվում է Մայամիում (ֆլորիծա), ուր ընկերների հետ կարճ հանգիստ է անցկացնում։ Արտիստի ամուսինը՝ Սեբաստյան Բեար Մակկլարդը, աշխատանքային հարցերով Նյու Յորք է մեկնել, սակայն աստղը չի տխրում։

Эмили показала свое новое бикини

Մոդելը կիսվել է կոլորիտային սեւ-սպիտակ լուսանկարով, որում խորը լանջաբացվածքով լողազգեստ է կրում։ Այն հազիվ է ծածկում մոդելի փարթամ կուրծքը։

Լուսանկարին սեքսուալություն է հաղորդում հանգույցը, որն ուշադրությունը կենտրոնացնում է Էմիլիի կանացի կազմվածքի վրա։ Ռատակովսկին լուսանկարկվել է լողափնյա գեղեցիկ բնապատկերի ֆոնին եւ ուղղում է մազերը։ Աստղն աչքերը մի փոքր ընդգծել է ստվերաներկով, ինչպես նաեւ խոշոր ականջօեր կրել։

Մոդելը կիսվել է նաեւ զգացմունքային լուսանկարով, որում սպիտակ տոպ է կրում։ Էմիլին զգեստապահարանի բազային իրը համադրել է բարձր գոտիով ջինսե տաբատի եւ գոտու հետ։ Նա լուսանկարվել է սեքսուալ դիրքով ու կադրում ուղղում է մազերը։ Նուրբ կերպարն ամբողջացրել են կարմրաներկն ու նյուդ երանգի շրթներկը։

Աղբյուրը՝ Graziamagaine

Լուսանկարները՝ Instagram 



© NEWS.am STYLE