Օլգա Սերյաբկինան երկրպագուներին հիացրել է լուսանկարով առանց ներքնազգեստի

23:11   19 հոկտեմբերի, 2019

SEREBRO խմբի նախկին մենակատար Օլգա Սերյաբկինան, որն այժմ հանդես է գալիս MOLLY բեմական կեղծանվամբ, Instagram-յան էջում անկեղծ լուսսանարներ է հրապարակել արմավենիների ֆոնին։

Կատարողը պատկերված է բնապատկերի ֆոնին։ Սակայն երգչուհու հետեւորդները գրեթե ուշադրություն չեն դարձրել շրջապատող բնապատկերին։ Նրանց ավելի շատ գրավել է Օլգա Սերյաբկինայի արտաքին տեսքը։

Աստղն իր երկրպագուներին ներկայացել է տոպով եւ կիպ տաբատով։ Սերյաբկինան նախընտրել էր ներքնազգեստ չկրել, ինչի արդյունքում տոպն ընդգծել է նրա կուրծքը։

Բնականաբար, ոճային այս լուծումը դուր է եկել երկրպագուներին։ «Իսկ դու ինձ դուր ես գալիս», «գեղեցիկ ես», «ես սիրում եմ քեզ, Մոլի»,- գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ 5TV



© NEWS.am STYLE