Ելենա Վարդանյանի նոր՝ սեքսուալ ֆոտոշարքը. դերասանուհին իր կերպարի եւ էկրանային դադարի մասին

14:25   19 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Ելենա Վարդանյանը նոր ֆոտոշարք  ունի, որն իրականացրել է լուսանկարիչ Vahe Step-ի հետ: Ֆոտոխցիկի առաջ Ելենան կրկին ներկայացել է սեքսուալ կնոջ կերպարում, սակայն ինչպես դերասանուհին է նշում՝ նպատակը դա չի եղել.

«Կերպարիս մասին չեմ մտածել, պարզապես ինձ նոր լուսանկարներ էին հարկավոր»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում անկեղծացավ նա:

Երկար ժամանակ հեռուստաէկրաններին չերեւացող դերասանուհին նշում է՝ նոր նախագծերի համար քիչ ժամանակ ունի, փոխարենն ավելի ակտիվ է թատրոնում:

«Առաջարկներ եղել են, բայց դրանք ինձ չեն հետաքրքրել. հուսով եմ՝ ամեն ինչ դեռ առջեւում է»:

Միշտ սեքսուալ շիկահերների մարմնավորող Ելենան ասում է.

«Ճիշտ է՝ էկրաններին այնպիսի կերպարով եմ լինում, որով ինձ սովորաբար տեսնում են, սակայն թատրոնում կան ու եղել են այնպիսի դերեր, որոնց շնորհիվ ես հանդիսատեսին ներկայացել եմ լրիվ հակառակ կերպարներում, այնպես որ բախտս բերել է, քանի որ ես եւ թատրոնում եմ աշխատում, եւ հեռուստատեսությունում, տարբեր կերպարների մարմնավորելու հնարավորություն եմ ունենում: Այդ տարբեր դերերն ինձ օգնում են ոչ միայն կայանալ՝ որպես դերասանուհի, այլեւ փորձել ինձ տարբեր անկյուններից»:

Ելենան իր նոր ֆոտոշարը տրամադրել է NEWS.am STYLE-ին. այն ներկայացնում ենք նաեւ ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE