Խոշոր աքսեսուարներ. Լիլուի լուսանկարը

15:44   19 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում ԱՄն-ում բնակություն հաստատած երգչուհին սեւ շապիկ է կրում։ Նա վառ աքսեսուարներ է ընտրել՝ վզնոցներ եւ թեւնոցներ։ Լիլուն նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով աչքերը։ մեկնաբանությունների հատվածում նա մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «Հայաստան», «Կալիֆոռնիա»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լիլուն դասական կերպարում էր. նա միջին երկարության սեւ շրջազգեստ էր կրում, սպիտակ շապիկ, որը բաց էր ուսերի հատվածում։ Երգչուհին սեւ բարձրակրունկներ էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ թեւնոց եւ ականջօեր։ Լիլուն նախապատվություն էր տվել վառ շպարին։



© NEWS.am STYLE