Նուրբ. Արփի Գաբրիելյանի աշնանային լուսանկարը

20:09   19 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է բնության գրկում։ Արփին սեւ հագուստ է ընտրել եւ պարզ սանրվածք։ Նա նուրբ շպարով է։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ բաճկոն էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ նուրբ դիմահարդարում, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Օգտատերերը գնահատել էին լուսանկարը ու հաճոյախոսություններ արել նրան։ «Գեղեցիկ»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE