«Գզգզված ու առանց դիմահարդարման». Հասմիկ Խոջյանի լուսանկարները

18:45   19 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առանց դիմահարդարման։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարներն արվել են մեքենայում։ Առաջինում Հասմիկն առանց շպարի է ու գրել է. «Շաբատ առավոտս՝ գզգզված ու առանց makeup-ի»։ Ավելի ուշ տեղադրված կադրերում դերասանուհին արդեն շպարված է ու կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ ականջօղեր եւ արեւային ակնոց։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին մոխրագույն շապիկ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին ու թեթեւ շպարին։ Կերպարն ամբողջացրել էր  արեւային ակնոցը։ «Այս աշունը նման է արեւոտ եւ լուսավոր Գարնան...»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE