«Ձեր անհատականությունը որոշում է ձեր ապագան...»., Սոնա Հովհաննիսյանի հմայիչ լուսանկարը

19:39   19 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ լրագրող Սոնա Հովհաննիսյանը՝ ռեփեր Միշոյի կինը, կիսվել է նոր լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարկված սեւ-սպիտակ լուսանկարում նա սեւ բլուզ է կրում։ Սոնան նախապատվություն է տվել խոշոր աքսեսուարներին՝ ականջօղերին։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Ձեր անհատականությունը որոշում է ձեր ապագան... ճիշտ, թե սխալ»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սոնան երկար, սպիտակ զգեստ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ գեղեցիկ սեւ պայուսակ։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ թեւնոց, վզնոց եւ արեւային ակնոց։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան։ «Հոյակապ, սիրում եմ այս զգեստը»,- նշել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE