«Կյանքը գեղեցիկ հեքիաթ է այն ժամանակ, երբ դու ընտրում ես վառ գույներ». Լիլիթ Բաբասյան

10:46   20 հոկտեմբերի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերեում նա սեւ, լայն փողքերով տաբատ է կրում, որը համադրել է բաց գույնի վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացնում են սեւ պայուսակն ու սպորտային կոշիկները։ «Կյանքը գեղեցիկ հեքիաթ է այն ժամանակ, երբ դու ընտրում ես վառ գույներ։ Դուք մի կյանք ունեք եւ պետք է արժանի ապրեք այն։ Միշտ իրականացրեք ձեր երազանքները»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը ոճային ու գրավիչ կերպարում էր. նա հետաքրքիր շրջազգեստ էր կրում եւ կանաչ տոպ։ Նա հագուստը համադրել էր սեւ պայուսակի ու նույն գույնի սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Երբեք մի դադարեք հավատալ, որ դուք կարող եք»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE