Քվենտին Տարանտինոն հրաժարվել է վերամոնտաժել իր ֆիլմը Չինաստանի համար

12:12   20 հոկտեմբերի, 2019

«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ Չինաստանի պահանջով չի վերափոխի ֆիլմի տեսարանները: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը` վկայակոչելով իր աղբյուրին:

Աղբյուրի խոսքով` Տարանտիոն որոշել է, որ ոչինչ չի փոխի այն բանից հետո, երբ Չինաստանում ֆիլմը հանել են վարձույթից:

Պարբերականը նշում է, որ Չինաստանի իշխանությունները Բրյուս Լիի դստեր խնդրանքով որոշել են առայժմ չցուցադրել ֆիլմը, որը խնդրել էր փոփոխություններ մտցնել տեսարանում, որում ներկայացված է նրա «հայրը»:

«Հոլիվուդյան աստղի ընկերներն ու ընտանիքը Տարանտինոյին քննադատել են Լիի կերպարի պատճառով` նշելով, որ նա նման չէ իրական մարդու, այլ ծաղրանկարի»,- հավելում է պարբերականը:

Սակայն Տարանտինոն, որը, որպես կանոն, հանդես է գալիս իր ֆիլմերի հետ կապված ցանկացած իրարանցման դեմ, վերջնական իրավունքներ ունի եւ չի ծրագրում իր ժապավենը մոնտաժի վերադարձնել, գրում է Gazeta.ru-ն:

Լուսանկարները՝ Getty Images, կադր «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմից



© NEWS.am STYLE