Անաստասիա Զավորոտնյուկը տառապել է հետապնդման մոլուցքով. մեղավորը «դայակի» դերն է

11:13   20 հոկտեմբերի, 2019

Լրատվամիջոցները նոր մասնրամասներ են հայտնում 48-ամյա Անաստասիա Զավորոտնյուկի կյանքի մասին, որն, ըստ տարածված տեղեկությունների, պայքարում է ուղեղի քաղցկեղի դեմ: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն պարզել է, որ «Իմ հիասքանչ դայակը» սերիալում հաջողությունից հետո դերասանուհին չի կարողացել հաղթահարել հանկարծ վրա հասած ճանաչումն ու սկսել է տառապել հետապնդման մոլուցքի պատճառով:

«Ես հայտնվել էի անկյունում, վախն անտանելի էր: Ես դադարել էի դուրս գալ տանից, վստահում էի միայն ընտանիքիս եւ ընկերուհիներիցս մի քանիսին: Եթե հարկավոր էր ինչ-որ վայրում հայտնվել, գլխարկ ու խոշոր ակնոց էի կրում եւ միեւնույնն է վախենում էի, որ ինձ կճանաչեն»,- հարզացրույցներից մեկի ընթացքում խոստովանել է Անաստասիան:

Զավորոտնյուկն այսպիսի վիճակում է գտնվել մոր չորս տարի: Նա սկզբունքայնորեն չէր դիմում հոգեբույժների օգնությանը: Դմիտրի Ստրյուկովից բաժանվելուց հետո աստղը հայտնվել էր վատ մասնագետի մոտ, որը ոչ մի կերպ չի օգնել նրան եւ պարզապես գումար է վերցրել: Զավորոտնոյւկին հաջողվել է խնդիրը հաղթահարել, միայն երբ նա հանդիպել է ներկայից ամուսնուն՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշեւին:

Անաստասիայի համար բազմաթիվ խնդիրներ է ստեղծել նաեւ դուստրը: Աննան թողել է դպրոցն ու դեստրուկտիվ ենթամշակույթներով տարվել: Նույնիսկ մոր ու Պյոտր Չերնշեւի հարանիքին նա հայտնվել էր… գոթական զգեստով՝ կրծքին հսկայական խաչերով:

«Նա ծանր, «բանակային» երկարաճիտ կոշիկներ էր կրում, մետաղական վզնոցներ, սեւ զգեստներ: Դարձել էր մռայլ ու մարդախույս, դադարել էր լուսանկարվել ծնողների հետ, թողել էր դպրոցը: Նաստյան չէր բողոքում, բայց ցավալի էր նայել նրան»- լրագրողներին հայտնել է Զավորոտնյուկի գործընկերներից մեկը:

Աղբյուրը՝ EG



© NEWS.am STYLE