Քիմ Քարդաշյանի նախկին սիրելիի կինը որդուն սովորեցնում է հայերենով անվանել գույները (վիդեո)

10:03   20 հոկտեմբերի, 2019

Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը՝ հայաստանի խորեոգրաֆ Լիլիթ Ավագյան-Բուշը, Instagram-յան էջում որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որը հիացրել է նրա հայ հետեւորդներին:

Տեսանյութում Քիմ Քարդաշյանի նախկին սիրելիի որդին փորձում է գույների անուններն արտաբերել հայերենով:

«Ասա դեղին, կանաչ, կարմիր, կապույտ, շագանակագույն»,- հայերենով ասում է Լիլիթը, որին կրկնում է որդին, որին չի հաջողվում ճիշտ արտաբերել դրանք:

View this post on Instagram

A post shared by Lilit Bush (@lilitslife) on

Ավելի վաղ՝ մարտին Լիլիթը տեսանյութ էր հրապարակել, որում հայերենով նկատողություն էր անում երեխաներին:

Շատ հետեւորդների կարծիքով՝ Լիլիթը Քիմ Քարդաշյանի նմանակն է. վերջինս հետ Լիլիթ ամուսինը հանդիպել է 2007-2010թթ.։ Քարդաշյանից բաժանվելուց 5 տարի անց Ռեջի Բուշն ամուսնացել է Հայաստանից պարի ուսուցչուհի Լիլիթ Ավագյանի հետ, որի հետ դաստիարակում է երկու երեխաներին:   



© NEWS.am STYLE