Շքեղ ու ոճային. Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը

23:45   19 հոկտեմբերի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։

Նա հերթական անգամ հետաքրքիր կերպար է ընտրել: Facebook-յան էջում հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը սեւ զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով: Էլեգանտ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ ականջօղեր, ժամացույց եւ վզնոցներ: Նա նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին եւ գեղեցիկ սանրվածքին:

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը դասական ոճի հագուստ էր կրում՝ բաց գույնի շրջազգեստ, որը զարդարված էր խոշոր գոտիով։ Նա այն համադրել էր վառ վարդագույն պիջակի եւ արծաթագույն աքսեսուարների՝ ականջօղերի ու վզնոցի հետ։ Էլեգանտ կերպարն ամբողջացնում էրարտահայտիչ շպարը, որն ընդգծում էր գեղեցկությունը։

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյան, Արգինե Մինասյան



© NEWS.am STYLE