Երգ, պար եւ բարձր տրամադրություն. Երեւանը տոնեց 2801-ամյակը (տեսանյութ)

23:27   19 հոկտեմբերի, 2019

Այսօր` հոկտեմբերի 19-ին, մայրաքաղաք Երեւանը տոնում էր ծննդյան 2801-ամյակը:

Քաղաքի տոնի առթիվ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպվել էին բազամաժանր համերգներ` հայակական շոու-բիզնեսի հայտնիների մասնակցությամբ:

«Էրեբունի - Երևան 2801» հիմնական միջոցառումները մեկնարկեցին երեկոյան: Առանձին համերգային ծրագրեր եղան Աջափնյակում (էստրադային), Ավանում (մանկապատանեկան), Դավթաշենում, (ջազային), Մալաթիա-Սեբաստիայում (էստրադային), Նոր Նորքում (էլեկտրոնական), Նորք-Մարաշում (ազգագրական), Նուբարաշենում (ռոք), Շենգավիթում (հեղինակային), Քանաքեռ-Զեյթունում (ռետրո): Իսկ կենտրոնում հնչում էր փոփ երաժշտություն: Ելույթ ունեցան Միքայել Ոսկանյան եւ ընկերներ, TmbaTa խմբերը, Գարիկ եւ Սոնա դուետը եւ դիջեյ Արենը:

NEWS.am STYLE-ը ֆիքսել է համերգային տրամադրությունը, որն առաջարկում ենք դիտել մեր պատրաստած տեսանյությում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE