Քեյթ Ափթոնը հայտնվել է Vogue-ի նոյեմբերյան համարի շապիկին

14:46   1 նոյեմբերի, 2012

«The va-va-voom Sports Illustrated Swimsuit» մոդելը կյանքում առաջին անգամ կհայտնվի Vogue-ի շապիկին։ Ինչպես հաղորդում է Daily News - ը, ամերիկացի լուսանկարիչ Սթիվեն Մեյսլը նրան նկարահանել է ոչխարի մորթուց վերարկուով եւ լաքապատ վերնահագուստով։

Իտալական Vogue-ը կազմակերպել է կանացիության տոն եւ plus-size մոդելներին համարի գերակշռող մասն է դարձրել ու նույնիսկ առանձին բաժին է բացել կայքում, այն անվանելով «Թմբլիկ Vogue»։  «Էրոտիկան ոչ միայն ուրվագիծն է, այն արտահայտվում է շարժումներում, կնոջ պահվածքում, արտահայտվելու ձեւի մեջ։ Իսկ Քեյթ Ափթոնը իր պայթուցիկ կանացիությամբ հենց այդ ամենի խորհրդնիշն է», - մեկնաբանեց Vogue-ի խմբագիրը։



© NEWS.am STYLE