Անաստասիա Ռեշետովան սպիտակ, կարճ զգեստով ցույց է տվել կազմվածքը ծննդաբերությունից հետո

17:11   20 հոկտեմբերի, 2019

23-ամյա Անաստասիա Ռեշետովան ծննդաբերությունից հետո առաջին լուսանկարներն է հրապարակել։ 36-ամյա ռեփեր Տիմատիի սիրելին պարծեցել է կազմվածքով առաջնեկի ծնունդից հետո։

Անաստասիայի եւ Տիմատիի որդին լույս աշխարհ է եկել Մոսկվայում։ Ծննդաբերությունը տեւել է 15 ժամից ավելի։ Տղային տվել են Ռատմիր անունը՝ ի պատիվ ռեփերի հանգուցյալ ընկերոջ՝ Ռատմիր Շիշկովի։

Ռեշետովան ծննդաբերությունից հետո հրապարակված առաջին լուսանկարում սպիտակ, կարճ զգեստ է կրում։ Թխահեր գեղեցկուհին երկրպագուներին հայտնել է, որ երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսել է կորսետ կրել եւ երեխային կրծքով է կերակրում։

Շատերն են հետաքրքրվել, թե ծննդաբերությունից հետո Անաստասիային քանի կիլոգրամից է հաջողվել ազատվել։ Սակայն Տիմատիի սիրելին խոստովանել է, որ առայժմ չի կշռվել։ Հղիության ընթացքում աստղը գիրացել է մոտ 10 կիլոգրամով։

Ծննդաբերությանը ներկա է եղել նաեւ նրա սկեսուրը։ Սիմոնա Յունոսովան առաջինների թվում է տեսել թոռանը։ Ռեշետովան չի թաքցրել փոքրիկի լույս աշխարհ գալու փաստը եւ հրապարակել նրա լուսանկարները։ Տիմատիի նախկին սիրելին՝ Ալյոնա Շիշկովան, ռեփերին շնորհավորել է որդու լույս աշխարհ գալու առիթով։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE