Խոշոր ականջօղեր, վառ շպար. Հասմիկ Խոջյանի լուսանկարը

14:44   20 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) դերասանուհին պատասխանել է հետեւորդներին հարցերին, որոնք չեն մոռացել հաճոյախոսություններ անել նրան։ Ի պատասխան դրանցից մեկի Հասմիկը լուսանկար է տեղադրել, որում դեղին վերնաշապիկ է կրում։ Նա խոշոր ականջօղեր է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներն արվել էին մեքենայում։ Առաջինում Հասմիկն առանց շպարի էր ու գրել էր. «Շաբատ առավոտս՝ գզգզված ու առանց makeup-ի»։ Ավելի ուշ տեղադրված կադրերում դերասանուհին արդեն շպարված էր ու կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ ականջօղեր եւ արեւային ակնոց։



© NEWS.am STYLE