«Թե աչերս քեզ որոնեն…». Մկրտիչ Արզումանյանի լուսանկարը

15:41   20 հոկտեմբերի, 2019

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Այս անգամ եւս նա հետաքրքիր հրապարակում է արել։ Instagram-յան էջում հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում դերասանն ամբողջությամբ սեւ հագուստ է կրում եւ պատկերված է փակ աչքերով։ «Թե աչերս քեզ որոնեն…»,- լուսանկարը մակագրել է նա։

Ավելի վաղ դերասանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Facebook-յան էջում հրապարակված արխիվային կարդում դերասանը պատկերված էր մայրիկի հետ եւ ջերմ շնորհավորել էր նրան։ «Մամ ջան, ծնունդդ շնորհավոր։ Եվ թող ժպիտդ երբեք չպակասի»,- հրապարակումը մակագրել էր նա։

Լուսանկարը՝ @gogaphoto



© NEWS.am STYLE